Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար. 2

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար. 2
12.11.2025 | 11:07

Սկիզբը՝ այստեղ

ՆԱՏՕ- ն ռազմավարական պարտության եզրին է, իսկ Ուկրաինան, չնայած Արևմուտքի օգնությանը, շանս չունի դիմակայելու Ռուսաստանի դեմ հակամարտությանը. իտալացի գեներալ Մարկո Բերտոլինի։

«Մենք տեսնում ենք, որ տվյալ դեպքում հակամարտության ավարտը կնշանակի պարտություն ՆԱՏՕ- ի և ամբողջ Արևմուտքի համար՝ հաշվի առնելով, թե որքան է ներդրվել դրանում՝ այն ձևակերպումներով, թե դիմակայությունը կհանգեցնի Մոսկվայի «ռազմավարական պարտության»,- ասել է նա «l ‘ Antidiplomatico» պարբերականին։- Կարծես թե այժմ դեմքի կորուստը և մարտի դաշտում պարտությունը սպառնում են ՆԱՏՕ- ին»:

Գեներալը հավելել է, որ Մոսկվան ներկայումս շահագրգռված չէ Եվրոպայի դեմ պատերազմելու հարցում, մինչդեռ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ փորձում են հակառակը համոզել հանրությանը:

«Ավերված և ամայացած Եվրոպայից ոչ մի օգուտ չի կարելի քաղել»,- ընդգծել է Բերտոլինին:

Ինչպես ընթացիկ հակամարտության ավարտի, այնպես էլ այն հարցի վերաբերյալ, թե ինչ է սպասվում Կիևի վարչակարգի անկումից հետո, ռազմական փորձագետների, քաղաքական, ռազմական գործիչների տեսակետները խիստ տարբեր են:

Ինչու է Եվրոպան այդքան ցանկանում հարձակվել Ռուսաստանի վրա

Ըստ ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնի, եվրոպական երկրները ցանկություն ունեն հարձակվել Ռուսաստանի վրա, սակայն դրա համար ռեսուրսներ չունեն:

Այո, եթե միջուկային սպառազինությունը հաշվի չառնենք, որով Եվրոպան անհամեմատ զիջում է ՌԴ- ին, ապա առայժմ դա, իրոք, այդպես է, իսկ հետոն անհայտ է…

«Այն, որ Եվրոպան ուղղակի պատերազմ հրահրի ռուսների դեմ, ես քիչ հավանական եմ համարում, քանի որ Եվրոպան նման հնարավորություն չունի,- YouTube- ի եթերում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։- Ես չեմ կասկածում, որ նրանք ցանկություն ունեն։ Նրանք հաճույքով կհարձակվեին Ռուսաստանի վրա, եթե զգային, որ կարող են հաղթել։ Բայց իրականությունն այն է, որ նրանք չունեն զենք և չունեն այն օգտագործելու փորձ: Նրանք բավականաչափ կրակային ուժ ունեն խարույկ վառելու համար, որտեղ նրանք վառելիք կլինեն»:

Ջոնսոնը հիշեցրել է, թե ինչ վտանգի կենթարկվեն եվրոպական երկրները, եթե իսկապես նման քայլի դիմեն։ Նա միաժամանակ նշել է, որ Մոսկվան «ոչ մի պարագայում կանխարգելիչ հարվածներ չի հասցնի Եվրոպային»:

«Բայց եթե նրա վրա հարձակվեն, Ռուսաստանն այնպես կպատասխանի, որ դա մեծ ցավ ու տառապանք կպատճառի Եվրոպային»,- ընդգծել Է ԿՀՎ նախկին վերլուծաբանը:

Քաղաքագետ Բորիս Մեժուևը բացատրել է, թե ինչու է Եվրոպան ցանկանում հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, և արդյոք հնարավո՞ր է պատերազմ Եվրոպայի և ՌԴ- ի միջև:

Զսպում է միջուկային զինանոցը

Քաղաքագետ Բորիս Մեժուևը նշել է, որ Եվրոպան Ռուսաստանին համարում է սպառնալիք, ընդ որում, և՛ գաղափարական, և՛ քաղաքական, և՛ ռազմական։ Սակայն կա մի գործոն, որը եվրոպական երկրներին հետ է պահում ՌԴ- ի վրա հարձակվելուց։

«Ներկա պահին իրավիճակն այնպիսին է, որ նրանց կողմից սպառնալիքը կարող է իրական գործողության վերածվել, եթե Ռուսաստանը միջուկային զենք չունենա,- «Vfokuse Mail»- ի թղթակցի հետ զրույցում խոսելով 2030 թվականին ՌԴ- ի հետ պատերազմին Եվրոպայի պատրաստականության մասին եվրոպացի քաղաքական գործիչների բազմիցս արված հայտարարությունների վերաբերյալ, ասել է Մեժուևը։- Իսկ դա ցանկացած ներխուժում ակնհայտորեն դարձնում է անիմաստ և աղետալի։ Հավանաբար, նրանք վրդովված են, որ հարձակումը չի հաջողվել իրականացնել 90- ականներին, երբ նման հնարավորություն է ստեղծվել։ Իհարկե, ես չէի կապի նրանց վերաբերմունքը բացառապես սրացման վերջին 4 տարիների հետ: Եթե Ռուսաստանն ապագայում կայուն իշխանություն ունենա, ապա ոչ ոք նրա վրա չի հարձակվի»:

Քաղաքագետը նշել է նաև, որ նման սցենարները բացառել պետք չէ։

«Եվրոպան ցանկություն ունի մինչև 2030 թվականը իրեն ապահովել արբանյակային կապով, հետախուզական տվյալներով և այլն,- ասել է Մեժուևը։- Այսինքն՝ նրանք վերազինվելու ցանկություն ունեն։ Առայժմ, իհարկե, ամեն ինչ այնքան էլ իրական չի թվում, որ Եվրամիությունը ռազմական տերություն կլինի։ Ենթադրությունները, որ նրանք կարող են ինչ- որ կերպ հարձակվել, օրինակ՝ Կալինինգրադի շրջափակումը, տեսականորեն հնարավոր են։ Այսինքն՝ դրան պետք է պատրաստվել: Ներկա իրավիճակում քիչ հավանական է, որ դա կարող է տեղի ունենալ՝ նման հակամարտության անհապաղ միջուկային էսկալացիայի մակարդակի դուրս գալու պատճառով»:

Սառը աշխարհ

Փորձագետի կարծիքով՝ պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի հռետորաբանությունը կփոխվի դրականի։ Նրա խոսքով՝ ավելի մեծ է «սառը աշխարհի» համակեցության հավանականությունը։

«Ամենալավ բանը, որի վրա կարող ենք հույս դնել, սառը աշխարհն է,- ասել քաղաքագետը:- Դա նման է սառը պատերազմի ոգուն, երբ կային հստակ ուղենիշներ՝ ինչն է մերը, ինչը՝ ոչ։ Այսինքն՝ բուֆերային գոտի այլևս չի լինի։ Հիշենք, թե ինչպես էր նույն Ֆինլանդիան չեզոք երկիր։ Սա արդեն Եվրոպայի հստակ բաժանում է ռուսական աշխարհի և Եվրամիության։ Կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք գոյակցել միայն նման բաժանման դեպքում»:

Այո, կարելի է համակարծիք լինել Ջոնսոնի հետ, որ եվրոպական երկրներն

այժմ բավականաչափ կրակային ուժ ունեն խարույկ վառելու համար, որտեղ նրանք վառելիք կլինեն: Մեժուևի հետ նույնպես համակարծիք ենք, որ «Ներկա պահին իրավիճակն այնպիսին է, որ նրանց կողմից սպառնալիքը կարող է իրական գործողության վերածվել, եթե Ռուսաստանը միջուկային զենք չունենա: Կիսում ենք քաղաքագետի նաև հետևյալ կարծիքը. պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի հռետորաբանությունը կփոխվի դրականի:

Սակայն, ի հակադրություն ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնի, որը քիչ հավանական եմ համարում, որ Եվրոպան ուղղակի պատերազմ հրահրի ՌԴ- ի դեմ, ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինն այն կարծիքին է, որ ՆԱՏՕ- ն ռազմավարական պարտություն է կրելու Ուկրաինական հակամարտությունում, բայց հետո փորձելու է ռևանշ վերցնել:

Կիևի վարչակարգի անկումից հետո ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կմտնիՌուսաստանի հետ. փորձագետ

Այն մասին, թե ՆԱՏՕ- ն իսկապե՞ս ռազմավարական պարտության եզրին է, և Հյուսիսատլանտյան դաշինքն արդյոք կցանկանա՞ ապագայում ռևանշ վերցնել, հատուկ «Vfokuse Mail»- ի համար բացատրել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը։

«Եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ- ն հակամարտության մեջ է մտել՝ միանալով ոչ միայն Ուկրաինային սպառազինություն տրամադրելուն, այլև ցուցաբերելով հետախուզական օգնություն և իր խորհրդականների ներկայությամբ, ապա Կիևի պարտությունը դաշինքի պարտությունն է լինելու,- ասել է Դանդիկինը։- Իհարկե, Կիևի վարչակարգի փլուզումը կազդի նաև ՆԱՏՕ- ի արդյունավետության վրա։ Եթե չլինեին նրանց հրթիռները, տանկերն ու ինքնաթիռները, հատուկ ռազմական գործողության հարցը վաղուց լուծված կլիներ»:

Փորձագետը հավելել է, որ դաշինքի երկրները չեն համակերպվի նման իրավիճակի հետ և կփորձեն ռևանշ վերցնել:

«ՆրանքպատրաստվումենՌուսաստանհնարավորներխուժմանը՝ լվանալով սեփական պետությունների բնակչության ուղեղը, հատկապես դա վերաբերում է Եվրոպային, որտեղ ծավալվում են զորամիավորումներ, այդ թվում՝ Գերմանիայում և Լեհաստանում։ Ես չէի պնդի, որ ռազմավարական պարտությունից հետո նրանք կհանգստանան։ Նկատվում է ռազմարդյունաբերական համալիրի աճ»,- ասել է Դանդիկինը (ընդգծումը՝ մերը)։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիայի որոշման ընդունման վրա կարող է ազդել ՆԱՏՕ- ից ԱՄՆ- ի դուրս գալը, մի քայլ, որով նախագահ Դոնալդ Թրամփն արդեն բազմիցս սպառնացել է դաշինքի երկրներին:

«Եթե Նահանգները հեռանան, իհարկե, դա հարված կլինի ՆԱՏՕ- ի համար, և որպես ռազմական դաշինք այն կարող է թափվել,- ասել է փորձագետը:- Դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ- ի փլուզմանը: Այդ պատճառով այժմ եվրոպացիներն աջակցում են Թրամփին և համաձայն են ՀՆԱ- ի 5 տոկոսը հատկացնել կազմակերպության ռազմական կարիքների համար»:

Սկսենք վերջից. ԱՄՆ- ը ՆԱՏՕ- ից դուրս չի գա, և դա ոչ միայն այն պատճառով, որ ՆԱՏՕ- ի անդամ եվրոպական պետությունների ղեկավարները խորամանկորեն համաձայնելով Թրամփի վերոնշյալ պահանջին, լրջորեն վատացնելով իրենց բնակչության սոցիալական վիճակը, կենսապայմանները, նրանց կենսամակարդակի հաշվին փորձում են հասնել կազմակերպության ռազմական կարիքների համար ՀՆԱ- ի 5 տոկոսը հատկացնելու ցուցանիշին, այլև այն պատճառով, որ ԱՄՆ- ում առանցքային որոշումների ընդունողը, ըստ էության, ոչ թե Թրամփն է, այլ եղել ու շարունակում է մնալ, այսպես կոչված, խորքային պետությունը, որոնց անվանում ենք նաև համաշխարհային գաղտնի կառավարություն, գլոբալիստներ, ջհուդամասոններ: Եվ, հետևաբար, այն գործոնը, որը Եվրոպային կստիպեր հրաժարվել Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիայի որոշման ընդունումից, չի լինի:

Այո, Ուկրաինական հակամարտությունում ՌԴ հաղթանակը ռազմավարական պարտություն է լինելու ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ- ի և ողջ Արևմուտքի համար, ընդ որում, ոչ միայն ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկին և իտալացի գեներալ Մարկո Բերտոլինիի նշած պատճառներով, ներառյալ՝ միլիարդավոր դոլարների և եվրոների ֆինանսական և ռազմական ներդրումները կորցնելու:

Համամիտ լինելով Դանդիկինին, որ ՆԱՏՕ- ի երկրները չեն համակերպվի նման իրավիճակի հետ և կփորձեն ռևանշ վերցնել, ընդգծենք, որ նրանք դա կարող են փորձել ոչ միայն Ուկրաինական հակամարտության ավարտից հետո, այլև ընթացքում: Հարկ է նկատի ունենալ նաև, որ նրանց ռազմաարդյունաբերական համալիրների արտադրական ցուցանիշներն այժմ թեև զիջում են ՌԴ- ի նույնաբնույթ ցուցանիշներին, բայց գնալով արագորեն աճում են: Միաժամանակ շատ հավանական է, որ ԱՄՆ- ում 2029-2030թթ. իշխանության գան ՌԴ-ի հանդեպ ավելի ագրեսիվ տրամադրված Դեմոկրատական կուսակցությունը, Սատանայի ծառա, այսպես կոչված, «լիբերալ ուժերը»…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ